ԱՄՆ-ում երիտասարդը հակաճգնաժամային ծրագրով 3.9 միլիոն դոլար վարկ է ստացել՝ աշխատավարձեր վճարելու պատրվակով, բայց փոխարենը Lamordgini է գնել

06:42 • 28.07.20

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչը մեղադրվում է մեքենայություն կատարելու համար, որի հետևանքով մոտ 4 միլիոն դոլար է յուրացրել, որը նախատեսված է եղել կորոնավիրուսի համաճարակի ժամանակ աշխատավարձերի վճարման համար:

РИА Новости-ն, հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարությամբ հաղորդագրությանը, հայտնում է, որ 29-ամյա Դեվիդ Հայնսը, տարբեր ընկերությունների անունից կեղծ փաստաթղթեր ներկայացնելով, աշխատավարձեր վճարելու պատրվակով ընդհանուր 3.9 միլիոն դոլարի վարկեր է ձևակերպել:

«Նշված գումարը բանկերից ստանալուց մի քանի օր անց Հայնսը 318 հազար դոլարով 2020թ-ի արտադրությամբ Lamborghini Huracan մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել, որը համատեղությամբ գրանցել է իր և իրեն պատկանող ընկերություններից մեկի հաշվեշռում»,- նշված է արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Հայնսը ստացած գումարով այդպես էլ աշխատավարձեր չի վճարել, և թանկարժեք ավտոմեքենա գնելուց զատ գնումներ է կատարել թանկարժեք խանութներից և Մայամի Բիչի հանգստի գոտիներից:

Ձերբակալման պահին ամերիկացու հաշվին 3.4 միլիոն դոլար է եղել: