Ադրբեջանում 1 օրում կորոնավիրուսով վարակման 412 նոր դեպք է հայտնաբերվել, մահացել է 7 մարդ

17:19 • 28.07.20

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման 412 նոր դեպք է հայտնաբերվել, հիվանդությունից ապաքինվել է 631 մարդ, հայտնում է minval.az կայքը՝ հղում տալով երկրի կառավարության օպերատիվ շտաբի հայտարարությանը։

Աղբյուրը մանրամասնում է, որ նախօրեին կորոնավիրուսից մահացել է 7 մարդ։

Համավարակի սկզբից Ադրբեջանում ընդհանուր հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 30 858 դեպք, որից 23 873-ն ապաքինվել է, իսկ 430-ը՝ մահացել։ Հիվանդության ակտիվ փուլում է գտնվում 6 555 մարդ։

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի առկայությունը ստուգող 8 429 թեստ է անցկացվել։ Համավարակի սկզբից թեստ է հանձնել ընդհանուր 698 815 մարդ։