Այս տարվա ընթացքում վարկային պորտֆելի աճը կազմել է մոտավորապես 200 մլրդ դրամ. ԿԲ նախագահ (տեսանյութ)
Հայաստանում վարկավորման ծավալները թեև աճում են, բայց տնտեսությունում առկա անորոշությունների պարագայում փոխանցումային մեխանիզմի կատարյալ աշխատանք դեռևս չենք տեսնում, որը ըստ էության երևի թե բնորոշ է բոլոր երկրներում ստեղծված իրավիճակին: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Խոսելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին՝ նա ասաց, որ ֆինանսական համակարգի տեսանկյունից մարտահրավերները բազում են և բազում գծեր ունեցան, որ առաջնագծի աշխատողները վարակվեցին և ստիպված էին փակել բանկերի այդ մասնաճյուղերը:
Ինչ վերաբերում է դրամի արժեզրկմանը, ԿԲ նախագահն ասաց, որ ոչ մի բան չի ցանկանում բացառել՝ ոչ արժեզրկում, ոչ արժևորում, որովհետև դա շուկան կորոշի:
«Տնտեսական անկման կանխատեսումը չորս տոկոս է, բայց մենք մի հետաքրքիր բան ենք արձանագրել, որ արդյունաբերության անկման տեմպերը, որոնք մեր կանխատեսմամբ ավելի շատ պետք է լինեին, ավելի ցածր են, ինչը կապված է էքսպերտի և հանքահումքային արտադրության հետ»,-ասաց նա և նշեց, որ տրանսվերտների թիվը հունիսին ևս ավելի շատ եղավ, քան կանխատեսում էին:
«Դա մեզ թույլ է տալիս սպասել, որ ենթադրաբար տնտեսական ամենածանր իրավիճակը, որը մենք ունեցանք ապրիլ ամսին, որոշակի փոխվեց մայիսին և հունիսին՝ դրական առումով: Սպասենք տեսնենք, թե թվերն ինչպիսին կլինեն»,-ասաց նա:
Անդրադառնալով վարկավորման տոկոսադրույքների փոփոխությանը, Կենտրոնական բանկի նախագահը հայտնեց, որ այս տարվա ընթացքում վարկային պորտֆելի աճը կազմել է մոտավորապես երկու հարյուր միլիարդ դրամ, որից մի մասը ֆիզիկական անձանց տրվող վարկերն են, որտեղ տոկոսադրույքների էական փոփոխություն չեն նկատում: Ինչ վերաբերում է բանկերի կողմից ստվերային պայմանավորվածության հնարավորությանը, որ վարկերի տոկոսադրույքները չնվազեն, նա ասաց, որ կարծում է, որ նման բան չկա: «Մեր գնահատականներով ոչ թե մոնոպոլացված չէ, այլ զգալի մրցակցային է»,-ասաց նա:
Նա նշեց, որ աշխարհում էլ տնտեսությունը հետևողականորեն գնում է որոշակիորեն իրավիճակի վերականգնման: Նա հայտնեց, որ տարեվերջին գնաճը 1,9 տոկոսի շրջանակներում կլինի, որը թիրախում ներքին շեմին մոտ թիվ է: «Մեր գնահատականներով արտաքին հատվածից տնտեսության վրա էական գնաճային ճնշումներն չենք ակնկալում մոտակա հորիզոնում»,-ասաց նա: