Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի վերջնամասում հրդեհ է բռնկվել, հայտարարվել է բարդության «1-ԲԻՍ» կանչ

21:56 • 28.07.20

Հուլիսի 28-ին, ժամը 14։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի վերջնամասում։

Հրհեհը մեկուսացվել է ժամը 16։48-ին, մարվել՝ 17։19-ին։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ, աղբ, 3 ծառ, 3 կոճղ։