Մոսկվայում նախօրեին հորդառատ անձրևների հետևանքով մի շարք փողոցներ են հեղեղվել, ջրով են լցվել մետրոյի կայարանները (լուսանկարներ, տեսանյութեր)

12:03 • 28.07.20

Մոսկվայում հուլիսի 27-ին հորդառատ անձրևներ են տեղացել, որոնց հետևանքով հեղեղվել են Մոսկովյան կենտրոնական օղակի «Բուսաբանական այգի» կայարանի սպասասրահի սանդուղքները, քաղաքի մի շարք փողոցներ ու ճանապարհներ։

ՏԱՍՍ գործակալությունը ներկայացրել է սոցկայքերում օգտագտերերի հրապարակած մի շարք լուսանկարներ և տեսանյութեր։  

Նշվում է, որ ճանապարհներին լցված մեծաքանակ ջրի հետևանքով ավտոբուսները, էլեկտրական ավտոբուսները և տրամվայները հետ են ընկել ժամանակացույցից։

«Ջրհեղեղի» հետևանքների վերացման համար քաղաքում ավելի քան 300 կոմունալ բրիգադ է աշխատել, ավելի քան 270 միավոր սարքավորում է օգտագործվել։

  В Москве затопило почти весь Савеловский район и переход к станции ...Небывалый ливень затопил дороги Москвы и парализовал метро // НТВ.Ru

 Տեսանյութերը՝ այստեղ: