Բրյուսելում խորհրդարանի շենքի ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել

14:17 • 28.07.20

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում իրավապահները ձերբակալել են մի տղամարդու, որը հրավառ նյութերով շշեր է նետել դաշնային խորհրդարանի շենքի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է rtbf.be կայքը:

Տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածը 36 տարեկան է, հնարավոր է, որ կապված լինի տեղի աջ ծայրահեղական կուսակցությունների հետ:

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ օրվա երկրորդ կեսին, մինչև հարձակումը, իրավապահները տղամարդուն նկատել էին սոցցանցերում, որտեղ նա սպառնացել էր ակցիա իրականացնել խորհրդարանի դիմաց:

Դեպքից հետո պարզվել է, որ տուժածներ չկան, շենքին էլ որևէ լուրջ վնաս չի հասցվել: