Առաջնորդն ու զինված գեներալները. Կիմ Չեն Ընն ատրճանակներ է նվիրել իրեն հավատարմության երդում տված տասնյակ զինվորականների (լուսանկարներ, տեսանյութ)

13:38 • 28.07.20

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեական պատերազմի ավարտի  67-ամյակի կապակցությամբ որպես հուշանվեր ատրճանակներ է նվիրել մի քանի տասնյակ գեներալի:

Ինչպես նշում է Daily Mail-ը, գեներալները, ատրճանակները ձեռքերում հպարտ պահած, շրջապատել են իրենց առաջնորդին ու համատեղ լուսանկարվել:

«Ներկաները վեր են բարձրացրել ատրճանակներն՝ ամենայն վճռականությամբ երդվելով սեփական կյանքի գնով կռվել հանուն Կիմ Չեն Ընի»,-մեջբերում է աղբյուրը Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության մեկնաբանությունը:

On the 67th anniversary of the Korean War armistice in 1953, North Korea released the above image showing the nation's leader - Kim Jong Un - surrounded by gun-toting army generals and senior officers. The guns were awarded to them to mark the occasion

Ավելի վաղ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ միջուկային զենքի առկայությունը Փհենյանի համար խաղաղ գոյություն և ազգային անվտանգություն կապահովի:

Despite the North reporting its first case of the coronavirus, the generals, pictured above with Kim Jong Un, were seen standing close together and in close proximity with the country's supreme leader

Կիմ Չեն Ընն այս մասին ասել էր Կորեական պատերազմի ավարտի 67-ամյակին նվիրված միջոցառմանը:

Kim Jong Un has made a limited number of public appearance in 2020. Speculation regarding the dictator's health was rife earlier in the year, while some have suggested Covid-19 has spread widely in the country, and that he is doing what he can to avoid catching it. Above, generals to the left of Kim Jong Un avoid pointing their handguns at him

«Որպեսզի թույլ չտայինք ևս մեկ անգամ անցնել 1950-ական թվականների պատերազմի տառապանքների ու ցավի միջով, պետք է ստանայինք պատերազմը որպես այդպիսին զսպելու ու կանխելու ունակ բացարձակ ուժ: Ուստի՝ այնտեղ, որտեղ մյուսներն արդեն հարյուր անգամ ընկած կլինեին ու կհանձնվեին, մենք, հաղթահարելով դժվարությունները, համբերատար դիմանալով ամեն տեսակի հնարավոր սպառնալիքներին ու սադրանքներին, որպես միջուկային տերություն՝ գնում էինք ինքնազարգացման ուղով: Այժմ մենք դարձել ենք այնպիսի երկիր, որը կարող է հուսալի և կայուն պաշտպանվել թշնամական ուժերի ակտիվ սադրանքներից: Պատերազմը զինված հակամարտություն է նրա հետ, ում վերևից ներքև են նայում: Հիմա ոչ ոք չի կարող թերագնահատել մեզ, իսկ թե փորձի՝ համապատասխան գին կվճարի»,-ասել է հյուսիսկորեացի առաջնորդը:

Despite the first reported case in the country, Kim Jong Un and his generals did not wear face masks in the photos provided by the country's state news agency. Above, Kim Jong Un visits the Fatherland Liberation War Martyrs Cemetery in Pyongyang to mark the 67th anniversary of the 'Day of Victory in the Great Fatherland Liberation War', as it is known in The North

Հիշեցնենք, որ թեև Կորեական պատերազմն ավարտվել է 1953թ. հուլիսի 27-ին, սակայն հրադադարն այդպես էլ չի փոխարինվել խաղաղության հռչակագրով: