ՃՈ գործառույթներին վերաբերող դիմումներին արագ պատասխան ստանալու համար դրանք անհրաժեշտ է ուղարկել ՃՈ հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանման էլ.փոստի հասցեին. ՃՈ

14:55 • 28.07.20

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող դիմումներին առավել արդյունավետ և արագ պատասխան ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ուղարկել ՃՈ հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեին:

Էլեկտրոնային փոստի հասցեներն են՝

Երևանի ՀՔԲ – yerevani.hqb@roadpolice.am


Կոտայքի ՀՔԲ – kotayqi.hqb@roadpolice.am


Սեւանի ՀՔԲ – sevani.hqb@roadpolice.am


Կապանի ՀՔԲ – kapani.hqb@roadpolice.am


Գորիսի ՀՔԲ – gorisi.hqb@roadpolice.am


Աշտարակի ՀՔԲ – ashtaraki.hqb@roadpolice.am


Վանաձորի ՀՔԲ – vanadzori.hqb@roadpolice.am


Արմավիրի ՀՔԲ – armaviri.hqb@roadpolice.am


Արտաշատի ՀՔԲ – artashati.hqb@roadpolice.am


Իջևանի ՀՔԲ – ijevani.hqb@roadpolice.am


Մարտունու ՀՔԲ – martuni.hqb@roadpolice.am


Վայքի ՀՔԲ – vayqi.hqb@roadpolice.am


Գյումրու ՀՔԲ – gyumri.hqb@roadpolice.am

Ճանապարհային ոստիկանության ծառայության այլ գործառույթների (վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունները բողոքարկել և այլն) վերաբերյալ դիմումներն անհրաժեշտ է ուղարկել info@roadpolice.am էլեկտրոնային փոստին:Բոլոր դեպքերում պարտադիր է նշել դիմողի կոնտակտային տվյալները:

Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՝ ժամանակավոր անհարմարությունների համար: