Արիզոնայում ռելսերից դուրս եկած գնացքում հրդեհ է բռնկվել՝ հանգեցնելով կամրջի մասնակի փլուզմանը (տեսանյութ, լուսանկարներ)

21:59 • 29.07.20

ԱՄՆ Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել՝ հանգեցնելով կամրջի մասնակի փլուզմանը, հայտնում է քաղաքի ոստիկանությունը, գրում է Daily Mail-ը։

«Տեմպե քաղաքի ոստիկանությունը և հրշեջ ծառայությունը գտնվում են Տեմպե Թաուն լեյք լճի շրջանում՝ գնացքի վթարի և խոշոր հրդեհի վայրում»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը նաև նշել է, որ Տեմպե Թաուն լեյք լճի մերձակայքը անվտանգության նկատառումներից ելնելով փակ է լինելու մինչև հետագա ծանուցումը:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 06 ։ 00-ի սահմաններում։ Ռելսերից դուրս եկած գնացքը պատկանում է Union Pacific Railroad ընկերությանը: Հրշեջների հաղորդմամբ՝ վթարը հանգեցրել է Տեմպե Թաուն Լեյք լճի վրա կամրջի մասնակի փլուզմանը:

Դեպքի վայրում աշխատում են շուրջ 90 հրշեջներ, տուժածների մասին տեղեկություններ այս պահին չկան։ Վթարի պատճառը նույնպես հայտնի չէ։

A freight train has derailed in Tempe, Arizona sparking a huge fire. It is not known what caused the derailment at this timePictures from the scene Wednesday morning show part of the bridge over Tempe Beach Park has collapsedTempe police tweeted: '@TempePolice and Tempe Fire are on scene of a train derailment and large fire over Tempe Town Lake. Several roads are restricted near Tempe Town Lake and west of downtown Tempe. Please avoid the area'The incident happened at around 6:30am local time. Lumber and debris could be seen in the waterThe 2.5-mile man-made lake is a popular recreation spot for jogging, cycling and boating located near Arizona State University.The 2.5-mile man-made lake is a popular recreation spot for jogging, cycling and boating located near Arizona State University