Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 870 հազարը
Աֆրիկայում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 870 հազարը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հղումով հայտնում է ria.ru-ն։
Ընդհանուր առմամբ, Աֆրիկայում հաստատվել է կորոնավիրուսի 873 378 դեպք, մահացել է 18 487 հիվանդ։ Ավելի քան 520 հազար վարակակիրներ ապաքինվել են։
Վարակի առավել մեծ թվով դեպքեր են գրանցվել ՀԱՀ-ում (459 761), Եգիպտոսում (92 947), Նիգերիայում (41 804): Մահվան ելքերի թվով առաջատարներն են ՀԱՀ-ը (7257), Եգիպտոսը (4691) և Ալժիրը (1174):
Չինաստանի իշխանություններն Ուհան քաղաքում կորոնավիրուսի բռնկման մասին հայտարարել են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է նոր կորոնավիրուսային համավարակի բռնկման մասին:










