Եվրամիությունը հրաժարվել է մինչև օգոստոսի վերջ Ռուսաստանի համար բացել սահմանները
Եվրամիությունը որոշում է կայացրել չընդլայնել այն երկրների ցանկը, որոնց համար մինչև օգոստոսի վերջը պատրաստ է բացել իր արտաքին սահմանները: Այս մասին ՌԲԿ-ին հայտնել Է Մոսկվայում Նիդեռլանդների դեսպանատան խորհրդական Թիմեն Կաուվենաարը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ում, ընդհակառակը, քննարկում է համաճարակաբանական իրավիճակի վատթարացման դեպքում որոշ պետությունների հետ սահմանների փակումը։ Դիվանագետն ընդգծել է, որ թուլացումների մասին խոսք չի կարող լինել։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հաշվի առնելով երկրում հիվանդացության մեծ տարածումը, հնարավոր չէ խոսել այն մասին, որ այն կարճաժամկետ հեռանկարում կարող է հայտնվել մյուս ցուցակում»,-եզրափակել է Կաուվենաարը:
ԵՄ-ի խորհուրդը հունիսի վերջին համաձայնեցրել է դեպի Եվրամիություն ոչ պարտադիր ուղևորությունների սահմանափակումների աստիճանական վերացման հանձնարարականը՝ հաստատելով այն երկրների ցանկը, որոնց համար սահմանները կարելի էր բացել արդեն հուլիսի 1-ից:










