Ֆիլիպիններում թռչնագրիպի բռնկում է գրանցվել
Ֆիլիպինների հյուսիսում գտնվող Պամպանգա նահանգում թռչնագրիպի բռնկում է գրանցվել։ Այս մասին հայտնել է երկրի գյուղատնտեսության նախարարությունը։
Հիվանդությունը հայտնաբերվել է թռչնաֆաբրիկայում, ինչի պատճառով ստիպված են եղել ոչնչացնել ավելի քան 38,7 հազար հավ։
Նախարարությունում պնդում են, որ ֆիլիպինյան շուկաներ մատակարարված թռչնի միսը վտանգավոր չէ։
Վարակի պատճառը դեռևս պարզ չէ, սակայն ենթադրվում է, որ այն կապված է տարածաշրջանում չվող թռչունների հետ:
Ֆիլիպինների գյուղատնտեսության նախարարությունում նաև ընդգծել են, որ թռչնագրիպը կարող է փոխանցվել մարդկանց, բայց թռչնի միս ուտելու միջոցով վարակը չի փոխանցվում։










