Մարաշի ոստիկանները մի երիտասարդի տան բակում թմրամիջոց են հայտնաբերել (տեսանյութ)

22:34 • 29.07.20

Հուլիսի 24-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Երևանում բնակվող 24-ամյա մի երիտասարդ թմրամիջոց է պահում, աճեցնում և օգտագործում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Նրա տան բակում ոստիկանները հայտնաբերեցին կանեփի թփեր ու ցողուններ, որոնք առգրավվեցին։ Երիտասարդը բերման ենթարկվեց Մարաշի բաժանմունք։ Նրա հայտնածով՝ հայտնաբերվածը թմրանյութ է։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։