«Սիլ Կոնցեռն»-ի գրասենյակում մոսկվաբնակ գործարարին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող գրասենյակներից մեկում մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«Ձեր նշած դեպքով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննության»,-ասաց Ջանոյանը:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 21-ին ՝ «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող գրասենյակներից մեկում: Օնիկ Կարապետյանը հայտնել էր և լուսանկարներ տրամադրել մամուլին, որ բռնության է ենթարկվել, ունի կոտրվածք դեմքին:
Իր հերթին «ՍԻԼ կոնցեռն» ՍՊԸ-ն հերքել էր նրան ծեծի ենթարկելու մասին հայտարարությունները:










