Առաջիկա 5 օրերին ուժեղ շոգեր չեն սպասվում. Հանրապետության ամենատաք գոտիներում, այդ թվում նաև Երևանում, օդի ջերմաստիճանը չի գերազանցի +36 աստիճանը․ Գագիկ Սուրենյան

22:59 • 29.07.20

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Առաջիկա 5 օրերին ուժեղ շոգեր չունենք։ Հանրապետության ամենատաք գոտիներում այդ թվում նաև Երևանում օդի ջերմաստիճանը չի գերազանցի +35․․․+36 աստիճանը, իսկ երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում ամպրոպային բնույթի կարճատև անձրևները դեռ կշարունակվեն»: