«Իսկ ինձ ոչ ոք չի սիրում»․ Թրամփը սրտնեղել է, որ ԱՄՆ գլխավոր համաճարակաբանն ավելի բարձր ժողովրդականություն է վայելում, քան ինքը

21:50 • 29.07.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, բժիշկ Էնթոնի Ֆաուչիի հետ իր հարաբերությունները «շատ լավ են»՝ սրտնեղելով, որ գլխավոր համաճարակաբանն ավելի բարձր ժողովրդականություն է վայելում, քան ինքը, գրում է CNN-ը։

Թրամփի խոսքով՝ Ֆաուչիի հանդեպ հարգանքը պետք է տարածվի նաև իր վարչակազմի վրա, որտեղ աշխատում է գլխավոր համաճարակաբանը։

Ինչպես նշել է Թրափը, «շատ լավ հարաբերություններ ունի նրա հետ և շատ հարցերում համաձայն է նրա ասածների հետ»։

«Հետաքրքիր է, որ նա բարձր ժողովրդականություն է վայելում։ Ինձ դա դուր է գալիս, լավ է։ Բայց հիշեք, որ նա աշխատում է այս վարչակազմում, նա մեզ  հետ է աշխատում։ Կարող էինք բոլորովին այլ մարդու վարձել։ Նա մեզ հետ է աշխատում և կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ արել ենք այն, ինչ նա և մյուս բժիշկները խորհուրդ են տվել»,- ընդգծել է Թրամփը՝ սրտնեղելով, որ կորոնավիրուսի դեմ տարած պայքարի համար ինքն ու իր վարչակազմը միևնույն ժողովրդականությունը չեն վայելում։

«Ուրեմն ինչո՞ւ ես էլ մնան բարձր ժողովրդականություն չեմ վայելում, կամ վարչակազմը։ Նրանց բարձր են գնահատում, բայց ինձ ոչ ոք չի սիրում: Կարծում եմ՝ բնավորությունիցս է»,- եզրափակել է նա։