Թաիլանդի ոստիկանությունը խոստովանել է, որ անզոր է հսկողության տակ առնել քաղցած ու գազազած կապիկների խմբերին, որոնք «գրավել» են Լոպբուրի քաղաքը (տեսանյութեր, լուսանկարներ)

17:55 • 29.07.20

Թաիլանդի ոստիկանությունը խոստովանել է, որ անզոր է հսկողության տակ առնել քաղցած ու գազազած կապիկների խմբերին, որոնք ներխուժել են թաիլանդական Լոպբուրի քաղաք, գրում է Daily Mail պարբերականը:

Լոպբուրիի փողոցներում միշտ էլ եղել են մակակներ, սակայն վերջերս դրանց թիվը զգալիորեն ավելացել է: Իրավիճակը բարդացել է կորոնավիրուսի համավարակի ֆոնին քաղաքում զբոսաշրջիկների բացակայության պատճառով, որոնք մշտապես կերակրել են կապիկներին: Այժմ 70 000 բնակիչ ունեցող քաղաքում ամենաքիչը 8400 մակակ կա:

Կապիկները գրավում են դատարկ տները, ջարդուփշուր անում խանութների ապակիները, գողանում են սնունդ և հարձակվում մարդկանց վրա:

Արդյունքում ամենատուժած թաղամասերում փակվել են տասնյակ խանութներ, երաժշտական դպրոց, կինոթատրոն և վարսավիրանոց:

New York Times պարբերականը նկարագրել է, թե ինչպես են կապիկները գրոհել սնունդ տեղափոխող բեռնատար մեքենան: Ոստիկան Նիրադ Ֆոլնգեունն անօգնական կերպով հետևել է, թե ինչ են անում կապիկները` զգալով, որ իր պայքարն անիմաստ է:

«Անիմաստ է: Մեկ վայրկյան հետո այստեղ ավելի շատ կապիկներ կլինեն»,-ասել է ոստիկանը:

Հյուրանոցատեր Իթիփհատ Տանսիտիկուլֆատին էլ նշել է, որ քաղաքում մարդկանց և կապիկների հավասարակշռությունը խախտվել է:

 

These monkeys were once revered; now they are taking over | The ...

Once revered, these monkeys are now taking over - Moneycontrol.com

These monkeys were once revered. Now they are taking over ...

These monkeys were once revered; now they are taking over | The ...

These Monkeys Were Once Revered. Now They Are Taking Over. - The ...

These Monkeys Were Once Revered. Now They Are Taking Over ...