Լույս հուլիսի 29-ին Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են արտասահմանյան մասնավոր ռազմական կազմակերպության 32 զինյալի. լրատվամիջոցներ
Լույս հուլիսի 29-ին Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են արտասահմանյան մասնավոր ռազմական կազմակերպության 32 զինյալի: Այս մասին տեղեկացնում է sputnik.by կայքը` հղում տալով «Բելտա» պետական տեղեկատվական գործակալությանը:
Մինսկի մոտակայքում «32 զինյալների ձերբակալության» մասին տեղեկության հայտնվելու պահին իրավապահ մարմինների մամուլի ծառայություններից պաշտոնական հաղորդագրություններ չեն եղել:
ՆԳՆ մամուլի ծառայությունը չի հաստատել, բայց նաև չի հերքել այս տեղեկությունը: Պետական սահմանապահ կոմիտեի մամուլի ծառայությունը նույնպես չի մեկնաբանել այս հաղորդագրությունը:
Բելառուսի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կաբակովիչը նույնպես չի հաստատել, բայց նաև չի հերքել այս տեղեկությունը:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, որ երկրում հեղափոխություններ չեն լինի, քանի որ «հեղափոխականներ չկան»: Միևնույն ժամանակ, նա ընդգծել էր, որ իշխանությունները կանեն ամեն ինչ հանրապետությունում մայդաններ թույլ չտալու համար:










