Կորոնավիրուսը ծովի և քաղցրահամ ջրերում պահպանվում է, սակայն չի բազմանում․ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար
Կորոնավիրուսը ծովի և քաղցրահամ ջրերում պահպանվում է, սակայն չի բազմանում, ջրի եռման պարագայում այն վայրկենապես անհետանում է: Այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան ՌԴ-ում սանիտարահամաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ ժողովի ժամանակ, որը հեռարձակվել է «360 հեռուստաալիք»-ի յութուբյան ալիքում։
«Վեկտոր» լաբորատորիայում ջրի նմուշներում վիրուսի կենսունակության վերաբերյալ հետազոտություններ ենք անցկացրել, ինչը շատ կարևոր էր հանգստյան սեզոնին ընդառաջ։ Այսօր տեսնում ենք, որ ծովային և քաղցրահամ ջրերում վիրուսը չի բազմանում»,- նշել է Պոպովան և մանրամասնել, որ իրականացված մոտ 800 հետազոտությունը ցույց է տալիս, որ դեռևս նման ռիսկեր չկան։
«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարը նշել է, որ հետազոտությունները ցույց են տվել նաև, որ վիրուսը ջերմային ազդեցության նկատմամբ կայուն չէ։
«Այսինքն՝ եռացումը վայրկենապես սպանում է այն, ինչպես շատ այլ վիրուսներ»,- նշել է նա:










