Բրազիլիայում 1 օրում գրանցվել է 40 հազարից ավել դեպք, մահացել է մոտ 900 պացիենտ. РИА Новости

05:15 • 29.07.20

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների հաստատված դեպքերի թիվը վերջին 1 օրում ավելացել է ավելի քան 40 հազարով: Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը, փոխանցում է РИА Новости-ն:

Նշվում է, որ համավարակի հետևանքով 1 օրում 900 մարդ է մահացել: Առողջապահության նախարարության տվյալներով՝ Բրազիլիայում բժիշկները վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է 40 816 վարակման դեպք և 921 մահ:

1 օր առաջ այս ցուցանիշները համապատասխանաբար 23 284 էին և 614:

Ընդհանուր առմամբ Բրազիլիայում կորոնավիրուսի տարածման հետևանքով վարակվել է 2 483 191 մարդ, 88 539 պացիենտ Covid-19 հաստատումով մահացել է: Ապաքինվել է 1 721 560 մարդ: