Թուրքիայի ափերի մոտ 66 փախստականի են փրկել (լուսանկարներ)

17:32 • 29.07.20

Թուրքիայի առափնյա պահպանության վարչության պարեկային նավերը երկրի արևմտյան Իզմիր նահանգի ափերի մոտ 66 փախստականի են փրկել, որոնց նավակները ստիպողաբար դուրս են բերվել Հունաստանի տարածքային ջրերից, գրում է aa.com.tr կայքը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ փչովի նավակներից մեկը հայտնաբերվել է Կարաբուրուն շրջանի ափերին, մյուսը՝ Չեշմե շրջանում։

Նշվում է, որ փրկվածներին Իզմիր նահանգի միգրացիոն վարչություն են տեղափոխել։

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ հույն զինվորականներն այս օրերին ակտիվորեն գաղթականներով լի փչովի նավակներն իրենց տարածքից դուրս բերելու և դրանք Թուրքիայի սահմանների ուղղությամբ քշելու մեթոդն են կիրառում։

 

У берегов Турции спасены 60 беженцев, выдворенных из вод Греции

У берегов Турции спасены насильно выдворенные из Греции беженцы