Ուկրաինայում թոշակառու կինը կախված է մնացել 9-հարկանի շենքի վերջին հարկի պատուհանից (տեսանյութեր)

12:47 • 29.07.20

Ուկրաինայի հարավային Զապորոժիե քաղաքում թոշակառու կինը կախվել է 9-հարկանի շենքի վերջին հարկի պատուհանից, գրում է korrespondent.net կայքը։

Ականատեսների տեսանկարած կադրերում երևում է, թե ինչպես են թոշակառու կնոջը սկզբում մի տղամարդ ու կին պահում, ավելի ուշ նրանց է միանում ևս մի տղամարդ, որը գոտու միջոցով կարողանում է կնոջը հետ քաշել։

Աղբյուրը մանրամասնում է, որ տան բնակիչները ոստիկանություն և փրկարարական ծառայություն են զանգահարել։

Ոստիկանությունն այժմ դեպքի մանրամասներն ու պատճառներն է պարզում։