Բրազիլիայի նախագահի կինը վարակվել է կորոնավիրուսով

21:15 • 30.07.20

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կինը և գիտության և տեխնոլոգիաների նախարարը վարակվել են կորոնավիրուսով, ասված է նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ, գրում է Reuters-ը։

«Առաջին տիկին Միշել Բոլսոնարուի կորոնավիրուս ախտորոշող թեստը դրական պատասխան է ցույց տվել։ Նա իրեն լավ է զգում»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Բրազիլիայի գիտության և տեխնոլոգիաների նախարար Մարկոս Պոնտեսը հայտարարել էր, որ իր մոտ նույնպես կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այդպիսով նա դարձել էր Բոլսոնարույի կառավարությունում կորոնավիրուսով վարակված 5-րդ նախարարը։

Նշենք, որ Ժաիր Բոլսոնարուն, որի մոտ ամսվա սկզբին կորոնավիրուս էր հաստատվել, օրեր առաջ հայտնել էր, որ իր վերջին թեստի պատասխանը բացասական է։

Վերջին տվյալների համաձայն՝ Բրազիլիայում հաստատվել է կորոնավիրուսի 2 566 765 դեպք, որոնցից 90 383-ը՝ մահվան ելքով։

Brazilians start defying isolation, egged on by Bolsonaro - ABC News