Քուվեյթը մասամբ վերականգնում է օդային հաղորդակցությունը. քաղաքացիներն ու ռեզիդենտները օգոստոսի 1-ից կկարողանան մեկնել երկրից և վերադառնալ. Reuters
Քուվեյթը վերականգնում է օդային հաղորդակցությունը. քաղաքացիներին և ռեզիդենտներին թույլ կտան մեկնել երկրից և վերադառնալ օգոստոսի 1-ից, թվիթերում այս որոշման մասին հայտնել են Քուվեյթի կառավարության լրատվական ծառայությունից:
Reuters-ի փոխանցմամբ՝ բացառություն են Բանգլադեշի, Ֆիլիպինների, Հնդկաստանի, Շրի Լանկայի, Պակիստանի, Իրանի և Նեպալի քաղաքացիները:
Նախորդ ամիս Քուվեյթի իշխանությունները հայտարարել էին, որ օգոստոսից մասամբ վերսկսելու են չվերթները, բայց չեն ակնկալում, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում հնարավոր կլինի լիարժեք վերականգնել օդային հաղորդակցությունը, քանի որ ավիացիայի ոլորտն աստիճանաբար փորձում է հաղթահարել կորոնավիրուսի համավարակի պատճառած վնասները:
Worldometers.info-ի համաձայն՝ Քուվեյթում մինչ այժմ կորոնավիրուսով վարակման 65.903 դեպք է գրանցվել, որից 444-ը՝ մահվան ելքով, 56.467 վարակակիր էլ ապաքինվել է:










