Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 16.5 միլիոնը. РИА Новости

01:36 • 30.07.20

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը վերջին մեր օրում ավելացել են 215 127-ով՝ անցնելով 16.5 միլիոնը, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալներին:

Ըստ այդմ, համավարակի ողջ ընթացքում մահացել է 656 093 վարակակիր, որից 5274-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում:

Վարակման ամենամեծ թվով դեպքերը գրանցվել են Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում՝ 8 840 524 դեպքով, ապա՝ Եվրոպայում՝ 3 283 277 դեպք: