Գերմանիան ի գիտություն է ընդունել երկրից 12 հազար զինվորականի դուրս բերման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը և կաջակցի դրա իրագործմանը

00:50 • 30.07.20

Գերմանիայի կառավարությունն ի գիտություն է ընդունել ԱՄՆ-ի՝ երկրից 12 հազար զինծառայող դուրս բերելու որոշումը, РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասված է Գերմանիայի ԱԳՆ-ի, ՊՆ-ի, Բունդեսթագի և Գերմանիայի դաշնային հողերի վարչապետերի կողմից տարածված և կառավարության մամուլի ծառայության կողմից հրապարակված հայտարարության մեջ:

«Ներկայացված տեղեկության համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը ծրագրում է կրճատել Գերմանիայում գտնվող զինծառայողների թիվը՝ հասցնելով նվազագույն՝ 25 հազարի: Դաշնային կառավարությունն ի գիտություն է ընդունում այդ որոշումը և սերտորեն կհամակարգի իր գործունեությունը տուժած դաշնային հողերի, ԱՄՆ կառավարության հետ ՆԱՏՕ-ի շրջանակում՝ որոշման հետագա իրականացման նպատակով».- ասվում է հայտարարությունում:

Ավելի վաղ՝ հունիսի 16-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Գերմանիայում տեղակայված ամերիկացի զինվորականների թիվը կրճատելու որոշման վերաբերյալ՝ հիմնավորելով դա այն հանգամանքով, որ Գերմանիան ուշացրել է ՆԱՏՕ-ի՝ իր բաժին վճարումները և հիշեցրել, որ Բեռլինը վճարում է իր ՀՆԱ-ի միայն 1%-ի չափով, այնինչ պետք է 2%-ի չափով վճարի: Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել է՝ ինչու՞ պետք է իրենք օգնեն Գերմանիային, եթե վերջինն իրեն հասանելիք բաժինը վճարել չի ցանկանում: