Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի շրջակա միջավայրի նախարար. վարչապետ (տեսանյութ)

11:55 • 30.07.20

Ես որոշում եմ կայացրել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար: Այսօր Կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ Կոտայքի մարզպետի պաշտոնից նրա ազատումը պայմանավորված է դրանով:

«Այսօր համապատասխան միջնորդագիրը ես կստորագրեմ և կուղարկեմ Հանրապետության նախագահին, որը ստորագրվելուց հետո պարոն Պետրոսյանը կստանձնի նախարարի պարտականությունները»,- ասաց նա:

Վարչապետը շնորհակալություն հայտնեց շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանին այս ընթացքում կատարած աշխատանքի համար: