Հայկական ապրաքանիշները վերադարձել են «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնի խանութներ, սակայն հայկական արտադրողները նոր պատվերներ դեռ չեն ստացել․ քաղաքագետ (լուսանկարներ)

19:36 • 30.07.20

Հայկական ապրաքանիշները վերադարձել են Մոսկվայի «Տվոյ Դոմ» ԱԿ խանութների դարակներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մոսկվայում բնակվող քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը և կցել լուսանկար։

«Հարկ եմ համարում նշել, որ դրանք նախկինում հանված և պահեստում պահված ապրանքներն են, նոր պատվերներ հայկական արտադրողները դեռ չեն ստացել»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին հայերին հանել էին «Տվոյ Դոմ» ԱԿ-ից, որի սեփականատերը ադրբեջանցի էր։