ԱՄՆ-ում օգոստոսին ևս մեկ դատապարտյալ մահապատժի կենթարկվի

04:52 • 30.07.20

ԱՄՆ-ում 17 տարվա դադարից հետո օգոստոսի 26-ին արդեն 4-րդ դատապարտյալը մահապատժի կենթարկվի:

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, դատապարտյալը մի քանի անգամ բողոք-դիմում է ներկայացրել իր քրեական գործը վերանայելու առնչությամբ, որոնք, սակայն, մերժվել են:

Խոսքը Լեզմոնդ Միթչելլայի մասին է, որը 17 տարի առաջ ազատազրկման է դատապարտել տարեց կնոջ և նրա 9-ամյա թոռնուհուն դաժանորեն սպանելու մեղադրանքով: Նրա մահապատիժն իրականացվելու է Ինդիանա նահանգի Թերրո-Հոտ քաղաքի բանտում:

Իսկ հուլիսի 14-17-ը նույն քաղաքի բանտում մահապատժի է ենթարկվել ևս 3 դատապարտյալ, իսկ մինչ այդ վերջին անգամ ԱՄՆ-ի իշխանությունները մահապատիժ կիրառել էին 2003թ-ին, իսկ մինչ այժմ այն թույլատրված էր առանձին նահանգներում, բայց՝ ոչ պետական մակարդակով:

Մահապատիժն իրականացվում է դատապարտյալին հատուկ դեղամիջոց ներարկելու եղանակով: