Ավստրալիայում հրդեհների հետևանքով սատկել է ավելի քան 3 միլիարդ կենդանի․ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ (լուսանկարներ)

11:18 • 30.07.20

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամից (WWF) հայտնել են, որ Ավստրալիայում 2019 թվականի հունիսից մինչև 2020 թվականի փետրվարը տևած անտառային կործանարար հրդեհների հետևանքով ավելի քան 3 միլիարդ կենդանի է սատկել։

«Ժամանակակից պատմության մեջ Ավստրալիայում 2019-2020 թվականների զանգվածային անտառային հրդեհներն ամենաողբերգական իրադարձություններից են։ Հրդեհների հետևանքով սատկել է ավելի քան 3 միլիարդ կենդանի․․․Վայրի բնության համաշխարահային հիմնադրամի նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կենդանական աշխարհի կորուստների իրական թիվը 3 անգամ ավելի մեծ է, քան նախկինում հնարավոր էր կանխատեսել։ Ընդհանուր սատկել է մոտ 143 միլիոն կաթնասուն, 2,46 միլիարդ սողուն, 180 միլիոն թռչուն, 51 միլիոն գորտ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ կենդանական աշխարհին հասցված վնասի գնահատման համար գիտնականներն ընդհանուր 28 միլիոն հեկտար այրված տարածք են հետազոտել։

Ավստրալիայում 2019 թվականին սկսված հրդեհների հետևանքով միլիոնավոր հեկտար հողատարածքներ են այրվել, կրակը վերջին ամիսներին 27 մարդու կյանք է խլել, ավերվել է ավելի քան 2 000 տուն։

Սիդնեյի համալսարանի գնահատականներով՝ հրդեհների հետևանքով սատկել է ավելի քան 1 միլիարդ կենդանի։

Около 500 миллионов животных погибло в лесных пожарах Австралии

Australian bushfires: Dead animals line the road in rural NSW town ...

4 факта, которые нужно знать о пожарах в Австралии / +1

Более миллиарда животных погибло из-за лесных пожаров в Австралии

Более 1 млрд животных погибли в Австралии из-за лесных пожаров ...В Австралии более миллиарда животных погибли во время лесных пожаров