Իտալիայի իշխանությունները ցանկանում են Բուդելի կղզու 81-ամյա միակ բնակչին վտարել իր տնից (լուսանկարներ)

14:58 • 30.07.20

Իտալական Բուդելի կղզու՝ 31 տարի շարունակ միակ բնակիչը համարվող Մաուրո Մորանդիին տեղական իշխանությունները ցանկանում են «վտարել» իր միակ բնակավայրից, քանի որ նրա տունն անօրինական կառույց է ճանաչվել, հայտնում է CNN travel-ը։

81-ամյա Մորանդիի նավակը տարիներ առաջ կղզու մոտակայքում փչացել է, ուստի նա ստիպված ցամաք է բարձրացել ու կղզու տեսքին սիրահարվելով՝ որոշել է այդտեղ բնակվել։ Նշվում է, որ այդ ժամանակվանից ի վեր նա նաև պահակի դեր է կատարում տարածքում, հավաքում է աղբը և հաճախ նաև սոցկայքերում բնության լուսանկարներով կիսվում, որոնք համացանցային օգտատերերին անտարբեր չեն թողնում։

2016 թվականին իտալական կառավարությունը կղզին La Maddelana ազգային պարկի կազմում է ընդգրկել, որի հետևանքով Մորանդիի տունն անօրինական կառույցի կարգավիճակ է ստացել։ Այժմ իշխանությունները ցանկանում են քանդել տունը և դրա փոխարեն էկոլոգիական հետազոտական կայան կառուցել։

«Միակ խնդրանքս այն է, որ վերանորոգման աշխատանքների ժամանակ ինձ որևէ տեղ ուղարկեն, իսկ հետո ես կարողանամ վերադառնալ և շարունակել անել այն, ինչ արել եմ ամեն օր։ Վախենամ, որ եթե ես գնամ, ապա դա նաև Բուդելիի վերջը կլինի»,-ասել է Մորանդին և հավելել, որ նա միակ մարդն է, որն այս ընթացքում իրապես հոգ է տարել կղզու մասին։

«Չգիտեմ՝ էլ որտեղ կարող եմ ապրել և չգիտեմ ինչ անել․ սա իմ կյանքն է»,- նշել է տղամարդը։

Հայտնի է, որ Մորանդին պատրաստ է պայքարել կղզու համար, համացանցում էլ նրան աջակցող հզոր արշավ է մեկնարկել։

Mauro Morandi 2

Si vede la casa che è a pochi mt. dalla spiaggia

La casa dove abito da 28 anni

 

Questo all'alba