«Մահացած ուսուցիչները չեն կարող սովորեցնել»․ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով փակված դպրոցները վերաբացելու դեմ բողոքի ցույցեր են անցկացվել (լուսանկարներ)

17:18 • 30.07.20

ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում ուսուցիչները բողոքի ցույց են իրականացրել՝ դեմ հանդես գալով կառավարության՝ դպրոցները վերաբացելու մասին որոշմանը՝ չնայած կորոնավիրուսի համավարակի դեռևս մեծ թվով զոհերին, գրում է Daily Mail պարբերականը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ ուսուցիչները հուղարկավորության կեղծ արարողություն են կազմակերպել և արտահայտություններ հնչեցրել, ինչպես, օրինակ, «Դագաղի միջից չենք կարող սովորեցնել», «Մահացած ուսուցիչները չեն կարող սովորեցնել, մահացած աշակերտները չեն կարող սովորել»։

Ցույցի ընթացքում ուսուցիչների մի մասն իրենց մեքենաների վրա նման նշաններ ու պաստառներ են ամրացրել, մյուսներն էլ պարզապես պահել են դրանք՝ հայտարարելով, որ հանրապետական նահանգապետին ընդհանրապես հանրային կրթությունը չի հետաքրքրում։

«Մեր ցանկությունն այն է, որ բոլոր աշակերտներն ու մարդիկ անվտանգ լինեն։ Նահանգապետին հորդորում ենք, որ ճիշտ որոշում կայացնի և վստահ լինի, որ այս նահանգի բոլոր շրջաններում անվտանգության հստակ մակարդակ է ապահովվում»,- նշել են ցույցի մասնակիցները։

 

A teacher holds a sign that reads: 'Here lies education. 2 + 2 = DEAD'

Dozens of educators took part in the 'Die In and Vigil' on Monday to protest Tennessee schools reopening without meeting set requirements