Բեռլինում անհայտ անձինք հարձակում են գործել առևտրի կենտրոնի վրա․ կան վիրավորներ (տեսանյութ)

19:13 • 31.07.20

Բեռլինում անհայտ անձինք հարձակվել են առևտրի կենտրոնի վրա, կան վիրավորներ։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Գերմանիայի մայրաքաղաքի փրկարար ծառայությունը, գրում է ria.ru-ն։

«Կրոյցբերգ շրջանում բազմաթիվ տուժածներ կան։ Մենք գտնվում ենք Հազենհայդ փողոցում գտնվող առևտրի համալիրում»,-նշվում է հայտարարության մեջ։

Տեղի ոստիկանության տվյալներով՝ խոսքը ոչ թե ահաբեկչական հարձակման, այլ ավազակային հարձակման մասին է։ 

Մետրոյի «Հերմանպլաց» և «Կարլ-Մարքս-Շտրասե» կայարանները փակվել են: Ոստիկանության տվյալներով՝ չարագործները հարձակում են գործել կողոպուտի նպատակով և արցունքաբեր գազ կիրառել։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։