ՊԵԿ 41-ամյա պաշտոնյա է մահացել

16:37 • 31.07.20

Պետական եկամուտների կոմիտեի երիտասարդ պաշտոնյա է մահացել։ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 41 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է փորձառու մասնագետ և պատասխանատու աշխատակից ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 9 բաժնի պետ Ռաֆայել Գյուլասարյանը:

«Նա կարևոր ներդրում է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մեջ։ ՊԵԿ անձնակազմը ցավակցում է Ռաֆայել Գյուլասարյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,-նշում են ՊԵԿ-ի ֆեյսբուքյան էջում։