Ռուսաստանի Դաշնության հետ օդային և ցամաքային սահմանների բացումը դարձել է ծայրահեղ անհրաժեշտություն բազմաթիվ ընտանիքների համար. Էդմոն Մարուքյան

13:57 • 31.07.20

Ռուսաստանի Դաշնության հետ օդային և ցամաքային սահմանների բացումը դարձել է ծայրահեղ անհրաժեշտություն բազմաթիվ ընտանիքների համար․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԼԿՀ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա նշել է, որ ամուսիններ, երեխաներ, ծնողներ ․․․ մեկը մյուսին չի կարողանում միանալ՝ սահմանների փակ լինելու պատճառով: Դրան է գումարվում նաև հազարավոր արտագնա աշխատանքի գնացող մեր հայրենակիցների խնդիրը: Պարետատունը պետք է ամեն բան անի՝ սահմանների շուտափույթ բացման խնդիրը լուծելու համար: