Ծարավ Աղբյուրի փողոցում հրավառություն կատարած տղամարդը, որի վերաբերյալ տեսանյութ էր հրապարակել Էդմոն Մարուքյանը,  վարչական պատասխանատվության է ենթարկվել․ ոստիկանություն

17:14 • 31.07.20

Հուլիսի լույս 30-ի գիշերը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հրավառության տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ հրավառությունն անհանգստացրել է ամբողջ թաղամասին։ Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։

Հրապարակման հիման վրա ոստիկանության Նոր Նորքի, Քանաքեռ-Զեյթունի բաժինների, ինչպես և Երևան քաղաքի ռազմական ոստիկանության ծառայողները համատեղ միջոցառումներ են ձեռնարկել՝ պարզելով, որ Ծարավ Աղբյուրի փողոցում հրավառությունը կատարել է Արմավիրի մարզում բնակվող 58-ամյա մի տղամարդ։

Նա հայտնաբերվել ու ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Եվս մեկ անգամ պահանջում ենք, որ խստագույնս պահպանեք համակեցության կանոնները և գիշերային ժամերին չիրականացնեք հրավառություն։