ԱՄՆ-ում ներողություն են խնդրել կապիկի վանդակում աֆրոամերիկացուն ցուցադրելու համար (լուսանկարներ)

21:32 • 31.07.20

ԱՄՆ-ում Վայրի բնության պահպանության ընկերությունը, որի ղեկավարության տակ է գտնվում Բրոնքսի կենդանաբանական այգին, ներողություն է խնդրել 1906 թվականին կապիկի վանդակում որպես ցուցանմուշ Կենտրոնական Աֆրիկայից տղային ցուցադրելու համար: Այս մասին գրում է The New York Times-ը:

Կազմակերպությունում ներողություն են խնդրել կենդանաբանական այգում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Մբուտի ժողովրդի ներկայացուցիչ Օթա Բենգայի հանդեպ ստորացուցիչ վերաբերմունքի համար։

«Մենք խորապես ցավում ենք, որ շատ մարդիկ ու սերունդներ տուժել են այդ գործողություններից։ Մենք ընդունում ենք, որ համակարգային ռասիզմը պահպանվում է նաև այսօր, և մեր ինստիտուտը պետք է մեծ դեր խաղա դրա դեմ պայքարում»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կապիկի վանդակի մեջ աֆրիկացուն ցուցադրել են կենդանաբանական այգու ներկայացուցիչների, մասնավորապես՝ տնօրեն Ուիլյամ Հորնադեյի գլխավորությամբ։

Մի քանի օր անց սևամորթ համայնքը դատապարտել է այդ երևույթը՝ այն անվանելով ամոթալի։ Դրանցի հետո տղային ուղարկել էին մանկատուն։ 10 տարի անց Բենգան ինքնասպանություն էր գործել, գրում է թերթը։

2012-ին կապիկի վանդակը, որտեղ ցուցադրվել էր աֆրիկացին, փակվել էր։

The organization that runs the Bronx Zoo issued an apology over its racist past, including when an African man named Ota Benga (pictured) was caged in the monkey house in 1906As a decorative custom of his tribe in the Congo, Ota's teeth had been filed into sharp points, a feature the zoo used to promote him as a wild man. A sign was hung over the cage that read, 'The Missing Link.'Outa Benga, a Central African man, was caged in the Bronx Zoo's monkey house (pictured) for several days in September 1906A petition to pressure the Bronx Zoo (pictured) to create a memorial for Ota Benga has a goal of attracting 10,000 supportersZoo founder Madison Grant (pictured) offered to take charge of Benga, who initially believed he would be looking after the Bronx Zoo's elephants