«Հեռուստադիտողը բարձր է գնահատում Ձեր անկեղծությունը». Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Լեոնիդ Յակուբովիչին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ

17:04 • 31.07.20

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՌԴ ժողովրդական արտիստ Լեոնիդ Յակուբովիչին ծննդյան տարեդարձի առիթով և նրան առողջություն, իսկ նրա վարած «Հրաշքների դաշտ» («Поле чудес») հեռուստահաղորդմանը հաջողություններ և բարգավաճում մաղթել: Շնորհավորական հեռագիրն այսօր հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է eadaily.com կայքը։

«Տաղանդավոր և եռանդով լի մարդ, Դուք մշտապես ստեղծագործական աշխատանք եք կատարում, և դա՝ մեծ նվիրվածությամբ, Առաջին ալիքի հեռուստադիտողին վառ, դրական հույզեր եք պարգևում։ Նրանք բարձր են գնահատում Ձեր անկեղծությունը և լեգենդար «Հրաշքների դաշտ» հաղորդման ամեն թողարկումը հետաքրքիր և հիշվող դարձնելու ձեր ձգտումը»,- ասվում է շնորհավորական ուղերձում։

Այսօր լրանում է Լեոնիդ Յակուբովիչի ծննդյան 75-ամյակը։ 1991 թվականին նա «Հրաշքների դաշտ» հեռուստահաղորդումը վարելու հրավեր է ստացել և փոխարինել սպանված Վլադիսլավ Լիստևին։ Արդեն 24 տարի շարունակ Յակուբովիչը հեռուստատեսային այս ծրագրի հաղորդավարն է։