Ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. բախվել են Opel-ն ու Nissan-ը. 2 վարորդների ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com
Հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Արթուր Ո.-ի վարած Opel մակնիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 31-ամյա Վահագն Մ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Աշտարակ քաղաքի բնակիչի, 54-ամյա Ելենա Ո.-ն և Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 26-ամյա Խ. Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Վահագն Մ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:










