Պուտինը Ռուսաստանում բոլոր տեսակի ընտրությունները բազմօրյա ձևաչափով անցկացնելու մասին օրենք է ստորագրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում բոլոր տեսակի ընտրությունները բազմօրյա ձևաչափով անցկացնելու մասին օրենք է ստորագրել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ ընտրական օրենսդրության մեջ փոփոխություններն ընդունվել էին Պետդումայի կողմից և հաստատվել Դաշնային խորհրդի կողմից: Այժմ արդեն Ռուսաստանում բազմօրյա քվեարկության ձևաչափը կտարածվի ոչ միայն ՏԻՄ, այլ նաև խորհրդարանական ընտրությունների վրա:
Ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ ընտրատեղամասերը կկարողանան աշխատել մի քանի օր շարունակ, բայց ոչ ավելի, քան 3 օր: Այս ձևաչափով քվեաթերթիկները կհաշվվեն վերջին օրը, քվեարկության ձևաչափը`ընտրական հանձնաժողովների շենքերից դուրս` բնակելի վայրերի հարակից տարածքներում, կպահպանվի:
Միևնույն ժամանակ, այս ձևաչափով, վաղաժամ քվեարկություն այլևս չի կազմակերպվի:
Նախաձեռնությունը կարգավորում է նաև հանձնաժողովի անդամին հետ կանչելու կարգը: Փոփոխությունների համաձայն՝ դա տեղի է ունենում խստորեն սահմանված կարգով. նախ քաղաքական կուսակցությունը ղեկավար մարմնին ներկայացնում է հանձնաժողովի անդամին հետ կանչելու դրդապատճառային առաջարկը, ապա ներկայացնում է նոր թեկնածուին: Նոր թեկնածուին չներկայացնելու դեպքում առաջարկը չի քննարկվի:










