Կրթական չափորոշիչները գրվել են արտաքին ուժերի միջամտությամբ, նաև այնպես, որ Թուրքիայի համար ընդունելի լինեն. Վահան Իշխանյանը՝ պատմական առարկաների և գրականության շրջանակում դասավանդվելիք թեմաների մասին
Հրապարակախոս Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով դպրոցներում «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների շրջանակում դասավանդվելիք թեմաներին:
Իշխանյանը, որը իր գրառումը վերնագրել է «Իրական հարված ինքնիշխանությանը. Կրթական չափորոշիչները գրվել են արտաքին ուժերի միջամտությամբ», գրում է.
«Պատմաբան Արսեն Հակոբյանը տեղեկացրեց, որ «Հայոց պատմության հայեցակարգից դուրս է մնացել առաջին համաշխարհային պատերազմը, հայերը, կովկասյան ճակատը, կամավորական շարժումը թեման» և որ թուրքական ցեղերն անվանված են տափաստանային ցեղեր, և «հեղինակները խուսափել են վերնագրային մակարդակում նշելու «արշավանքներ», այլ միանգամից գրում են «...ցեղերը Հայաստանում» կարծես ապրիորի դրանք պիտի լինեին, թե ինչպես եկան լռում են»:
Պարզվել է, թե ինչու են հեղինակները այնպիսի չափորոշիչներ գրել, որ Թուրքիայի համար ընդունելի լինի։
«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ես և իմ հայրենիքը» առարկաների առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարն է Լիլիթ Մկրտչյանը, որի «Երիտասարդ պատմագետների ասոցիացիան» Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի և «Հակամարտությունների փոխակերպման պատկերացում» կենտրոնի (ԱՄՆ) հետ իրականացրել է կրթական ծրագրեր, որոնց նախագծերում ասված է, որ իրականացնելու են «պատմության դասագրքերի վերլուծություն» , «կօգնի մարտահրավեր նետել Հայաստանում և Թուրքիայում առկա պատմության դասագրքերի թշնամական կերպարներին» և «Պատմության ուսուցման այլընտրանքային չափորոշիչների մշակում Հայաստանում և Թուրքիայում»։ Ծրագրերին մասնակցել են նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ։ Այս մասին հաղորդում է yerkir.am֊ը( հղումը մեկնաբանությունում)։
Մի այսպիսի բացահայտում էլ անհրաժեշտ է գրականության չափորոշիչների վերաբերյալ․ Այն, որ արտաքին ուժերի միջամտությամբ կամ թելադրանքով են կազմվել նաև գրականության չափորոշիչները, ակնհայտ է։
Որպես ապացույց. ԱՄՆ֊ի դեսպանատան ֆինանսավորմամբ թարգմանված և տպված երկու գրքեր մտել են չափորշիչներրի մեջ։ Այսպես 2017֊ին ԱՄն դեսպանատան ֆինասավորմամբ թարմգանվում և տպվում է Շերոն Դրեյփեր «Աղմկոտ լռություն» վեպ։ ԱՄՆ դեսպանատան կայքն հաղորդում է որ այս գիրքը տպվել է Հայաստանի կրթությանը աջակցելու համար, հեղինակը գալիս է Հայաստան և այլն։ Գիրքը ներառված է 8֊րդ դասարանի ծրագրում։
ԱՄՆ դեսպանատան ֆինասավորմամբ է թարմգանվել և տպվել նաև 2012֊ին Ռաքել Պալասիոյի «Հրաշք» վեպը, որ ներառված է 7֊րդ դասարանի ծրագրում»։










