Պուտինն առաջարկել է ռուսաստանցիներին անձնագրի հետ միասին տրամադրել նաև նորացված Սահմանադրության օրինակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի կառավարությանը կարգադրել է քննարկել Ռուսաստանի քաղաքացիներին անձնագիր տալու ժամանակ նաև նոր խմբագրմամբ Սահմանադրության մեկ օրինակ տրամադրելու հարցը: Հրամանը հրապարակվել է Կրեմլի կայքում:
Նոր խմբագրմամբ Սահմանադրությունն առաջարկվում է հանձնել «14 տարին լրացած քաղաքացիներին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ձեռք բերած անձանց»:
Սահմանադրական փոփոխությունների հարցով համառուսաստանյան հանրաքվեն տեղի է ունեցել հունիսի 25-ից հուլիսի 1-ը ներառյալ: ՌԴ Սահմանադրության փոփոխությունները պաշտպանել են հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 77,92 տոկոսը: Փոփոխությունների դեմ է հանդես եկել քվեարկածների 21,27 տոկոսը: Հանրաքվեին մասնակցությունը կազմել է շուրջ 65%:










