Կորոնավիրուսով վարակման դեպքեր են արձանագրվել Բագրավան գյուղում. չորս բնակիչ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում է․ վարչական ղեկավար

13:53 • 01.08.20

Շիրակի մարզի գյուղ Բագրավանում կորոնավիրուսի վարակման դեպքեր են գրանցվել: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Բագրավան գյուղի վարչական ղեկավար Արտյոմ Պետրոսյանից: Նա նշեց, որ բոլոր վարակակիրների առողջական վիճակը դրական է:

«Այս պահին բնակիչներից չորսը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են, լավ են իրենց զգում, նրանց ընտանիքի անդամները ինքնամեկուսացել են, սակայն թեստերի պատասխանները բացասական են եղել:  Ավելի վաղ երկու բնակիչ ևս վարակվել էր, բայց հիմա լավացել են, տանն են»,- ասաց նա:

Պետրոսյանը մանրամասնեց, որ չորս վարակակիրներից երկուսը տարեց ամուսիններ են, իսկ մյուս երկուսը տարբեր ընտանիքներից են: Նա նշեց, որ վարակի տարածման աղբյուրից տեղյակ չեն, քանի որ գյուղում ոչ մի մասսակայան միջոցառում չի կազմակերպվել, բայց քանի որ գյուղը մոտ է Երևան-Գյումրի մայրուղուն, կասկածում են, որ վարակը տարածվել է գյուղեր այցելող առևտրականներից: