Մայրաքաղաքի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում ՔՏՀԱՏՄ-ն արձանագրել է խախտումների թվի նվազում

15:42 • 01.08.20

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության ծառայության աշխատակիցների հետ համատեղ շարունակել են ուժեղացված մշտադիտարկումներ և վերահսկողություն իրականացրել նաև հանգստյան օրերին։  Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։

Վաղ առավոտյան սկսված վերահսկողական աշխատանքներ են իրականացվել  մայրաքաղաքի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ, որի արդյունքում տաքսի ավտոմոբիլներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտման դեպքեր չեն հայտնաբերվել:

Կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում շուրջ երեք տասնյակի հասնող տրանսպորտային միջոցների նկատմամաբ իրականացված դիտարկման արդյունքում հայտնաբերվել է սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրում իրականացնելու մեկ դեպք, որի հիմքով Ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն։

Տեսչական մարմնի մասնագետները տեղում արձանագրված այլ թերությունների վերաբերյալ իրականացրել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ:

Տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտի  գործունեության նկատմամաբ նման խիստ վերահսկողական աշխատանքները շարունակվում են նաև հանգստայան օրերի։