Երևան-Շորժա ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ նախնական տվյալների համաձայն կա մեկ զոհ և մեկ տուժած
Օգոստոսի 1-ին, ժամը 13։51-ին ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի տեղում հերթապահություն իրականացնող փրկարարական խումբը Երևան-Շորժա ավտոճանապարհի 47-րդ կմ-ին նկատել է ՃՏՊ և մոտեցել օգնության։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Պարզվել է, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։
Նախնական տվյալների համաձայն կա մեկ զոհ և մեկ տուժած։










