Հրդեհի մասին ահազանգ Մերգելյան ինստիտուտում․ «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ
Օգոստոսի 1-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մերգելյան ինստիտուտի ներսում գտնվող մեկհարկանի շինության տանիքում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
«Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։










