TikTok-ից պատասխանել են Թրամփի սպառնալիքներին

23:43 • 01.08.20

ԱՄՆ-ում TikTok-ի գլխավոր մենեջեր Վանեսա Պապպասը շնորհակալություն է հայտնել ամերիկացի օգտատերերին՝ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո սոցցանցին աջակցելու համար և հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է երկար մնալ ԱՄՆ-ում:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միլիոնավոր ամերիկացիների, որոնք ամեն օր օգտվում են TikTok-ից՝ ուրախություն բերելով մեր առօրյա կյանք: Մենք աջակցության բազմաթիվ խոսքեր ենք լսել և ցանկանում ենք ասել շնորհակալություն: Մենք մտադիր չենք ոչ մի տեղ հեռանալ… Մենք այստեղ ենք երկար ժամանակով»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Պապպասը թվիթերյան տեսաուղերձում:

Նրա խոսքով՝ 100 մլն ամերիկացիներ օգտագործում են TikTok-ը որպես ժամանցի և կապի միջոց, հատկապես համավարակի ընթացքում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ավելի վաղ հայտարարել է, որ նախատեսում է արգելել TikTok հավելվածի օգտագործումն ԱՄՆ-ում:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ևս հայտարարել էր, որ հավելվածը կարող է արգելվել երկրում այլ չինական սոցցանցերի հետ միասին: Որպես պատճառաբանություն վերջինս նշել էր, որ այդ ընկերությունները կարող են մասնավոր բնույթի տեղեկություն հաղորդել Չինաստանի իշխանություններին:

 

 

TikTok-ից պատասխանել են Թրամփի սպառնալիքներին