ԱՄԷ-ն գործարկել է արաբական աշխարհում առաջին ատոմակայանը
Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ և Դուբայի կառավարիչ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումն այսօր հայտարարել է արաբական աշխարհում առաջին ատոմակայանի՝ «Բարաքա»-ի գործարկման մասին, գրում է ria.ru-ն։
«Այսօր մենք հրապարակավ հայտարարում ենք արաբական աշխարհում առաջին խաղաղ ատոմային ռեակտորի գործարկման գործում ԱՄԷ-ի հաջողության մասին։ Մասնագետներին հաջողվել է բեռնել միջուկային վառելիքը, իրականացնել համալիր փորձարկումներ և հաջողությամբ ավարտել գործարկման գործողությունը»,-իր թվիթերյան էջում գրել է Դուբայի կառավարիչը։
Նա նշել է, որ ԱՄԷ-ն պատրաստվում է «չորս ատոմային էլեկտրակայաններ շահագործել, որոնք կապահովեն պետության էլեկտրաէներգիայի պահանջարկի քառորդ մասը»։
Դուբայի կառավարիչը ԱՄԷ-ում ատոմակայանները և տիեզերական հետազոտություններն անվանել է «աշխարհին ուղղված հաղորդագրություն առ այն, որ արաբները կարող են վերականգնել իրենց ճանապարհը գիտության մեջ և մրցակցել մնացած մեծ ազգերի հետ»։
«Բարաքա» ԱԷԿ-ը բաղկացած կլինի 5,6 մեգավատ ընդհանուր հզորությամբ չորս էներգաբլոկներից։










