Իրանում ձերբակալել են ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող ահաբեկչական խմբավորման ղեկավարին. ԶԼՄ-ներ

21:30 • 01.08.20

Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են ահաբեկչական խմբավորման ղեկավարին, որն, իրանական կողմի վարկածով, գործում է ԱՄՆ-ի աջակցությամբ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով իրանական IRIB հեռուստառադիոընկերությանը:

Խոսքը Ջամշիդ Շարմահդի մասին է, որը գլխավորել էր «Թոնդար» խմբավորումը: IRIB-ի տվյալներով՝ ահաբեկչական կազմակերպությունը կանգնած է 2008 թվականին Շիրազի մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևում, ինչի հետևանքով ավելի քան 10 մարդ էր մարհացել, մոտ 200-ը՝ վիրավորվել:

«Թոնդար» կազմակերպությունը կողմ է հանդես գալիս Իրանում միապետական կառավարման կարգերի հաստատմանը: