Կորոնավիրուսի համավարակը դեռ երկար է շարունակվելու. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ կորոնավիրուսի համաճարակը «դեռևս երկար» է տևելու:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ ԱՀԿ արտակարգ հանձնաժողովի ներկայացուցիչները շաբաթ անցկացրած նիստում եզրահանգման են եկել, որ համավարակը շարունակում է միջազգային նշանակություն ունեցող հատուկ իրավիճակ լինել:
Կազմակերպության արտակարգ հանձնաժողովում ընդգծել են խնդրի լուծման հարցում ջանքերի համակարգման անհրաժեշտությունը և երիտասարդությանը կոչ են արել օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ հիվանդության տարածումը կանխելու նպատակով:
Նշվում է, որ փորձագետները համավարակով պայմանավորված իրավիճակը մյուս անգամ կքննարկեն երեք ամսից:
Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 17.9 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 685 000-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքները զգացվելու են տասնամյակներ շարունակ:










